Перейти к содержимому

Текст песни Forsh — Barev Im Ser

Исполнитель: Forsh Обновлено:

1.Արեգակը, կարմի՜ր արեգակը,
Իր ճաճանչներն էր ուղարկում
Երկնքից,
ՈՒ բացվում էր ջինջ առավոտը,
ՈՒ ծաղիկներն էին բացվում
Նորից...

Բարև', իմ սեր, ես եկա քեզ մոտ,
Որ ասեմ - ես սիրում եմ քեզ:

2.Թռչյուններն էին ուրախ-զվարթ երգում,
Տերևների շրշյունն էր լսվում,
ՈՒ մեղմ քամին իր երգն էր երգում,
Ես մտքով անցյալն էի գնում:

Բարև', իմ սեր, ես եկա քեզ մոտ,
Որ ասեմ - ես սիրում եմ քեզ:

3.Իսկ ձեր բակում ոչինչ չէր փոխվել,
Նույնն էին ծառերը ու առուն,
Եվ այն ծայրի մթին անկյունում
Նույն կոշկակարն էր թխկացնում:

Բարև', իմ սեր, ես եկա քեզ մոտ,
Որ ասեմ - ես սիրում եմ քեզ:

Текст добавил: Андрей Курышев