Текст песни Areg Nazaryan — Andzrevi yerg
Այս անձրևի ամեն կաթիլը՝ ծով է, -
ուրիշ ոչինչ,
իմ ճանապարհն անձրեւների միջով է, -
ուրիշ ոչինչ,
օտար երկնում աստղերը անծանոթ են, -
ուրիշ ոչինչ,
առանց կանչող աստղի ապրելն ամոթ է, -
ուրիշ ոչինչ :
Հորիզոնից այն կողմ արևն արթուն է, -
ուրիշ ոչինչ,
կապույտ սարին արդեն իջել է ձյունը, -
ուրիշ ոչինչ,
ճամփի եզրին առուն տեսքիդ ծարավ է, -
ուրիշ ոչինչ,
առանց սպասող մեկի քայլելը ցավ է, -
իսկ ուրիշ ոչինչ :
Այս անձրեւի ամեն կաթիլը՝ ծով է, -
ուրիշ ոչինչ,
իմ վերադարձն անձրեւների միջով է, -
ուրիշ ոչինչ,
իսկ իմ կարոտն անգամ համրից էլ լուռ է, -
ուրիշ ոչինչ,
մի առավոտ կամաց թակեմ քո դուռը, -
իսկ ուրիշ ոչինչ…
Այս անձրևի ամեն կաթիլը՝ ծով է,
իմ ճանապարհն անձրեւների միջով է...
ուրիշ ոչինչ,
իմ ճանապարհն անձրեւների միջով է, -
ուրիշ ոչինչ,
օտար երկնում աստղերը անծանոթ են, -
ուրիշ ոչինչ,
առանց կանչող աստղի ապրելն ամոթ է, -
ուրիշ ոչինչ :
Հորիզոնից այն կողմ արևն արթուն է, -
ուրիշ ոչինչ,
կապույտ սարին արդեն իջել է ձյունը, -
ուրիշ ոչինչ,
ճամփի եզրին առուն տեսքիդ ծարավ է, -
ուրիշ ոչինչ,
առանց սպասող մեկի քայլելը ցավ է, -
իսկ ուրիշ ոչինչ :
Այս անձրեւի ամեն կաթիլը՝ ծով է, -
ուրիշ ոչինչ,
իմ վերադարձն անձրեւների միջով է, -
ուրիշ ոչինչ,
իսկ իմ կարոտն անգամ համրից էլ լուռ է, -
ուրիշ ոչինչ,
մի առավոտ կամաց թակեմ քո դուռը, -
իսկ ուրիշ ոչինչ…
Այս անձրևի ամեն կաթիլը՝ ծով է,
իմ ճանապարհն անձրեւների միջով է...
Текст добавил: Андрей Курышев